տուն Արցախ Սասուն Մկրտչյանին հուղարկավորեցին Եռաբլուրում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սասուն Մկրտչյանին հուղարկավորեցին Եռաբլուրում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

146
0

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորեցին հետախույզ-գնդացրորդ, պայմանագրային զինծառայող, շարքային Սասուն Մկրտչյանին: Հայ հերոսին վերջին հրաժեշտ տվեցին զինակից ընկերները, հարազատները, եւ պարզապես քաղաքացիներ, որոնք իրենց խոնարհումն էին բերել մերօրյա հերոսին: Հուղարկավորությանը ներկա էր նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Սասուն Մկրտչյանը մեկն է այն հերոսներից, որոնք այս օրերին իրենց կյանքի գնով պաշտպանեցին հայրենի սահմանները:

Նշենք, որ ապրիլի 2-ի  գիշերվանից  հետո, երբ ադրբեջանական կողմը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով դիմեց բացահայտ հարձակողական գործողությունների, ըստ պաշտոնական տվյալների, հայկական կողմը կորցրել է 20 զինծառայող, վիրավորվել է 72-ը, 26 զինծառայող էլ անհետ կորած է համարվում:

Մարնամասները՝ տեսանյութում: