Քիչ առաջ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Սերգեյ Կյուրեղյանի խափանման միջոց կալանքը փոխելու պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը: Կյուրեղյանը կշարունակի մնալ կալանավորված:
Նշենք, որ Կյուրեղյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 218-րդ եւ 235-րդ հոդվածներով: