տուն Uncategorized Ալեքսանդր Սարգսյանը 30 միլիոն դոլար վերադարձնում է պետբյուջե. Նիկոլ Փաշինյան

Ալեքսանդր Սարգսյանը 30 միլիոն դոլար վերադարձնում է պետբյուջե. Նիկոլ Փաշինյան

122
0

Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը, ով հանրությանը հայտնի է որպես Սաշիկ, պատրաստակամություն է հայտնել իր մեկ հաշվին եղած ամբողջ 30 մլն դոլարը նվիրել պետությանը: Այս մասին Տավուշի մարզում նախընտրական քարոզչության ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար  Նիկոլ Փաշինյանը:

«Ինձ ասում են, որ վերջերս նա պատրաստակամություն է հայտնել այդ ողջ 30 մլն դոլարը վերադարձնել պետական բյուջե: Այսինքն՝ որպեսզի չսպասենք մենք բոլոր պրոցեդուրաներին: Մենք այս բոլոր գումարները պետք է վերադարձնենք: Իմ կարծիքով՝ այս վերադարձված գումարները պետք է առաջին հերթին ծախսվեն մեր զինված ուժերի վրա: Ընդհանուր առմամբ, մենք պետք է որպես հանրություն շատ հստակ վերաբերմունք ցուցաբերենք այս դեպքերի նկատմամբ»,- ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Մանվել Գրիգորյանի փաստաբաններն էլ հայտնել են, որ Գրիգորյանը պատրաստ է պետությանը վերադարձնել 5 մլրդ դրամի գույք: