Հայաստանից կապիտալի խոշոր չափի արտահոսք չի եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:
Հարցին՝ ճի՞շտ են տեղեկությունները, ըստ որոնց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը, խոշոր կապիտալ է դուրս բերել Հայաստանից, ԿԲ նախագահն ասաց. «Մեծ ծավալի շարժերին մենք հետևում ենք: Եթե Հայաստանից դուրս մեծ ծավալի շարժ լինի, նախ՝ մենք կտեսնենք, հետո՝ այն երկրներում կտեսնեն, որտեղ տեղափոխվում է գումարը: Ձեր ասած անձի հետ կապված որևէ գումարի շարժ չի եղել»: