տուն Լուրեր ՍԱՍ-ի Արտակը միջադեպից հետո ոստիկանությունում բացատրություն է տվել

ՍԱՍ-ի Արտակը միջադեպից հետո ոստիկանությունում բացատրություն է տվել

122
0

Գիշերը «Terrazza» ռեստորանի տարածքում միջադեպ է տեղի ունեցել, որի առնչությամբ, ըստ լուրերի, Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ-ի Արտակը, ոստիկանությունում բացատրություն է տվել:

Ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ Իսահակյան փողոցում գտնվող ռեստորանի միջադեպի վերաբերյալ տեղեկություն են ստացել։ Մի քանի անձիք ներկայացել են ոստիկանություն, նաև տվյալ հաստատության աշխատակիցները, տվել են բացատրություններ և այժմ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունից ոչ հերքեցին, ոչ հաստատեցին տեղեկություններն այն մասին, որ բացատրություն տվողներից մեկը եղել է Արտակ Սարգսյանը։