Հոլանդացի դիզայներները ներկայացրել են առանց էլեկտրականության աշխատող Groundfridge ստորգետնյա սառնարանը, հայտնում է Business Insider-ը:
Ապակեթելքից ավանդական ներքնահարկի տեխնոլոգիական տարբերակը հնարավորություն է տալիս ամբողջ տարին ջերմաստիճանը պահել 10-12 աստիճան Ցելսիուսի սահմանում: Այդպիսի պայմանները բավարար չեն միս պահելու համար, բայց լրիվ հարմար են բանջարեղենի համար: Բացի դրանից՝ «սառնարանում» կարելի է պահել ցանկացած այլ պաշար, որի համար բավարար կլինի սառը չոր տարածքը:
Նշվում է, որ ստորգետնյա պահոցի նորմալ աշխատանքի համար պետք կլինի էլեկրտրականություն՝ օդափոխության համար, սակայն այն կարելի է ապահովել արևային մարտկոցներով, իսկ ավելի տաք կլիմայի դեպքում դրա անհրաժեշտությունը կարող է ընդհանրապես բացակայել:
Groundfridge-ը ձեռք բերել առայժմ հնարավոր է միայն Նիդեռլանդներում, ԱՄՆ-ում վաճառքի սկիզբը սպասվում է 2017-ի ձմռանը: