Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին հայտարարել է մեծ քաղաքականություն վերադառնալու իր որոշման մասին:
«Մանրակրկին կշռադատումից հետո ես որոշեցի ֆրանսիացիներին նոր քաղաքական ընտրություն առաջարկել: Ես իմ քաղաքական ընտանիքի («Ազգային միության շարժում» կուսակցության) ղեկավարի նոր թեկնածուն եմ», — ֆեյսբուքյան իր էջում գրել է 59-ամյա քաղաքական գործիչը:
Նախկին նախագահի խորհրդական Ֆրանկ Լուվյեն սեպտեմբերի 6-ին հայտարարել էր, որ վերադարձի հարցով որոշում է կայացվելու մինչև սեպտեմբերի 30-ը: Հիշեցնենք, որ Սարկոզին քաղաքականությունը թողել էր 2012թ.-ի նախագահական ընտրություններում սոցիալիստների թեկնածու Ֆրասնուա Օլանդին պարտվելու հետո:
Ավելի վաղ ֆրանսիական ԶԼՄ-ները հրապարակել էին սոցհարցման արդյունքներ, որոնց համաձայն Օլանդին այս պահին աջակցում է ֆրանսիացիների միայն 13%-ը: Սա երկրի պատմության մեջ նվազագույն ցուցանիշն է: