ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր կատարեց իր քաղաքացիական պարտքը՝ գնաց ընտրատեղամաս ու քվեարկեց: Սարգսյանն ընտրատեղամաս էր գնացել իր կնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ, որին ծաղիկներ նվիրեց հանձնաժողովի անդամներից մեկը:
Ինչպես 2017-ի ԱԺ ընտրությանը, այնպես էլ այս անգամ սարքը մի քանի անգամ չէր ճանաչում Սարգսյանի մատնահետքը: Տասը մատները հերթով դնելով սարքի մեջ՝ ի վերջո հաջողվեց:
Տեսանյութը՝ «Ազատության»: