տուն Լուրեր Սարգսյանն ու Ալիևը կհանդիպեն Փարիզում

Սարգսյանն ու Ալիևը կհանդիպեն Փարիզում

93
0

31420

Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները վերահաստատել են հունիսին երկու երկրների նախագահների հանդիպման պայմանավորվածությունը և կրկին հայտարարել  Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման իրենց հանձնառության մասին, ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածած հայտարարության մեջ:

«Նախարարները վերահաստատել են հունիսին բանակցությունների հերթական փուլն անցկացնելու մասին նախագահների պայմանավորվածությունը` նպատակ ունենալով վերսկսել հակամարտության համապարփակ կարգավորման բանակցությունները»,- հայտարարել են Մինսկի խմբի համանախագահները:

Սպասվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի կունենա Փարիզում: