Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի միջնորդությամբ տեղի է ունեցել Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումը, ինչի ժամանակ քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորությունները։
Ելիսեյան պալատի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ այդ հանդիպման ժամանակ հայկական և ադրբեջանական կողմերը համաձայնել են տվյալներ փոխանակել պատերազմի ժամանակ անհայտ կորածների վերաբերյալ։ Դա տեղի է ունենալու Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հովանու ներքո։
Կողմերը նաև համաձայնել են շարունակել կարգավորմանն ուղղված ջանքերը, իսկ հաջորդ հանդիպումը նախանշվել է 2015 թվականի սեպտեմբերին, երբ կկայանա ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նոր նստաշրջանի բացումը։