տուն Լուրեր Սարգսյանի մեսիջներն ու փոփոխությունների սկիզբը

Սարգսյանի մեսիջներն ու փոփոխությունների սկիզբը

72
0

Serj-Sargsyan-e1407928667880

«Նախ՝ մի քանի մեսիջ էր պարունակում: Ես կարդածի այն: Առաջին մեսիջն այն էր, որ  հին ձևով չի ստացվում, իսկ նոր ձևն էլ դեռ պարզ չէ, և պետք է  քայլեր գտնել, որպեսզի համակարգը իր, այսպես ասենք՝ ցնցումներից զերծ մնա: Իսկ նաև այն մեսիջը կա, որ, այնուամենայնիվ, առկա է այն զգացողությունը, որ  եթե ոչինչ չփոխվի, ապա այդ ցնցումները կլինեն ուղղակի անխուսափելի: Մենք կանգնած ենք դրա նախաշեմին»,- Araratnews.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ անդրադառնալով ուրբաթ օրը Բաղրամյան 26-ում տեղի ունեցած հավաքին, որի ժամանակ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ-ականների բնորոշմամբ, հանդես էր եկել ծրագրային ելույթով:

Հիշեցնենք, որ Բաղրամյան 26-ում Սարգսյանը հյուրընկալել էր բարձրաստիճան պաշտոնյաների: Օրենսդիր և գործադիր մարմնի անդամներից բացի Սարգսյանի կանչին արձագանքել էին նաև այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ:

Ըստ Մեհրաբյանի, Սերժ Սարգսյանն ասում է, որ ինչ-որ բան պետք է փոխվի, իսկ թե կոնկրետ ինչ՝ չի հստակեցնում: «Ներհամակարգային վարքի կանոներն են, որ պատերի տակ խոսել պետք չէ, գործով է պետք է զբաղվել: ՄԻ քանի  դեկլարատիվ բնույթի սկզբունքներ ասվեցին: Գլխավորն այն է, որ սկսվում են փոփոխություններ, որոնք պարզ չեն, թե ուր են տանում»,- ասաց քաղաքագետը:

Մեր հարցին, թե կարծես Սարգսյանի խոսքը նախընտրական քարոզարշավի ժամանակ հնչած ելույթ էր հիշեցնում, քաղաքագետն ասաց, թե ձևի առումով՝ այո, բայց այն ավելի շատ նախընտրական պայքարին առավելագույնս պատրաստ լինելուն ուղղված կոչ էր:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն իր ելույթում մասնավորապես ասել էր.

«Գաղտնիք չէ, որ այսօր ունենք մի միջավայր, երբ համայնքի ղեկավարից սկսած մինչև բարձրաստիճան պաշտոնյա չկատարած աշխատանքի համար մեղքը բարդում են վերադասի վրա: Իշխանության բոլոր ճյուղերում էլ շատ մեծ տարածում ունեն «արդեն համաձայնեցված է», «արդեն որոշված է» արտահայտությունները: Ակնհայտ է, որ ակնարկն ուղղվում է մինչև իշխանության ամենաբարձր օղակ: Սրանով, իրենց կարծիքով, երկու կարևոր խնդիր է լուծվում.

1. հարցի լայն քննարկման սահմանափակում, այլընտրանքային գաղափարների մերժում և, հաճախ, անձնապես ձեռնտու տարբերակների անցկացում՝ սեփական անպարկեշտությունը ուրիշներին վերագրելով,

2. պատասխանատվության փոխանցում դեպի «վերին օղակ»՝ զերծ մնալով հնարավոր սխալների դեպքում քննադատության թիրախ դառնալուց: