տուն Քաղաքական Միջազգային Սառը պատերազմի ժամանակ ամերիկացիները մտադիր են եղել պայթեցնել Լուսինը

Սառը պատերազմի ժամանակ ամերիկացիները մտադիր են եղել պայթեցնել Լուսինը

106
0

Apollo_17_Cernan_on_moon

«Սառը պատերազմի» ժամանակ ամերիկացիները մտադրվել էին ատոմային զենքի փորձարկում իրականացնել Լուսնի վրա։ Այս մասին հաղորդում է Newsweek-ը՝ հղում կատարելով ԱՄՆ-ում գաղտնազերծված որոշ փաստաթղթերի։ Այդ նյութերում փաստեր կան այն մասին, թե ինչ «խելահեղ» նախագծեր են ունեցել ամերիկացիները տիեզերքում՝ ԽՍՀՄ հետ մրցավազքի ժամանակ։

Ամերիկացի զինվորականները մշակել են ծրագրեր, որոնց համաձայն դիտարկվել են Լուսինը պատերազմների ժամանակ օգտագործելու հնարավորությունները։ Նախատեսվել է նաև ստեղծել ռազմաբազա, որը թույլ կտար Լուսնից հետևել Երկիր մոլորակում և տիեզերքում տեղի ունեցող զարգացումներին։ Ըստ այդ փաստաթղթերից մեկի՝ ամերիկացիները մտադիր են եղել պայթեցնել միջուկային զենք՝ առաջացնելով լուսնաշարժ, ինչը կվախեցներ ԽՍՀՄ-ին։