Մայիսի 28-ին Հայաստանը նշում է Հայաստանի Առաջին Հանրապետության օրը: Մայիսի 26-ին Սարդարապատում հաղթելով թուրքական բանակին, հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս և փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից: Հայկական հանրապետությունը (Հայաստանի Հանրապետությունը) հռչակվեց «Հայկական ազգային խորհրդի» կողմից 1918 թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում` Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո:
Այսօր ևս մայիսի 28-ը Սարդարապատում նշվում է մեծ ոգևորությամբ: Արդեն մեկնարկել է Հայաստանի Առաջին Հանրապետությանը նվիրված միջոցառումը և Սարդարապատ են Սերժ Սարգսյանը եւ այլ պաշտոնատար անձիք: