ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի՝ Սարդարապատի հուշահամալիրում ներկա չլինելը ցավալի թյուրիմացության հետևանք է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես կարծում եմ, որ այս անցումային շրջանի հետ կապված որոշակի թյուրիմացություն է եղել, որը ցավալի թյուրիմացություն է: Ես հասկանում եմ, որ Հայաստանում բարդույթ կա բոլոր հարցերը վարչապետի մակարդակով քննարկելու և լուծելու: Ու քանի որ գործող վարչապետը հարկ չի համարում բոլոր մանրամասների մեջ մտնի, թե ով ինչ ասի, ինչ խոսի, այդպիսի թյուրիմացություններ կլինեն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը, հավելելով, որ մանրախնդրության որևէ տարր չի եղել: