տուն Լուրեր Սարդարապատ հուշահամալիրում են Հայաստանի բարձրաստիճան այրերը

Սարդարապատ հուշահամալիրում են Հայաստանի բարձրաստիճան այրերը

117
0

48e5d9bafb3bb284849fb8e4c687bd07

Սարդարապատի հուշահամալիրում են այժմ գտնվում Հայաստանի բարձրաստիճան այրերը՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Նրանք եկել են մասնակցելու օրվա միջոցառումներին։ Նախագահին ուղեկցում է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, Հայաստանի նախագահի գլխավոր ռազմական տեսուչ Միաքել Հարությունյանը, ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը, ինչպես նաև պատգամավորներ, կառավարության անդամներ և այլ բարձրաստիճան այրեր ևս։

Նրանք հուշահամալիրի մուտքի մոտ մասնակցեցին շքերթին, այնուհետև տեղի ունեցավ պարային բեմադրություն՝ պաշտոնյաների համար, որից հետո հյուրերը շարժվեցին Սարդարապատի թանգարան, որտեղ տեղի է ունենալու պարգևատրման արարողությունը։

Նյութի աղբյուրը ` hraparak.am