տուն Լուրեր Սարալանջի խճուղու վերանորոգումը օրակարգում է

Սարալանջի խճուղու վերանորոգումը օրակարգում է

87
0

c4bd0e53dd755aca10182e835a1a71c046e7659e

Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման ծրագրով ապրիլ ամսից մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել էն հենապատերի նորոգման 2015 թվականի աշխատանքները: Ընթացիկ տարում կնորոգվի 4 հենապատ: Հրատապության և երթևեկության անվտանգության տեսակետից ամենաառաջնայինը Սարալանջի խճուղու զառիթափի` մինչև Տերյան փողոցն ընկած հատվածի նորոգումն էր` ըստ քանդվածության և վնասվածության աստիճանի: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Տարիների ընթացքում խճուղով երթևեկող բազմաթիվ մեքենաներ բախվել էին հենապատին, ինչն էլ առանձին տեղամասերի քանդման պատճառ է հանդիսացել: Այժմ այդ հատվածներում հենապատը ոչ թե նորոգվում է, այլ կառուցվում հիմքից, իսկ մյուս հատվածներում ընթանում են ընթացիկ նորոգման աշխատանքներ: 2015 թվականի տարեկան ծրագրում ներառված այս հենապատի նորոգման գործընթացը կավարտվի առաջիկա օրերին: