տուն Լուրեր ՍԱՊԾ-ը ստուգում կիրականացնի «ՄԱՐԻԼԱ» ՍՊԸ-ում

ՍԱՊԾ-ը ստուգում կիրականացնի «ՄԱՐԻԼԱ» ՍՊԸ-ում

93
0

snund ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հունիսի 3-ի հրամանով՝ հունիսի 4–ից մինչև հունիսի 17-ը ստուգում կիրականացվի «ՄԱՐԻԼԱ» ՍՊԸ-ում: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ից, ստուգումը կիրականացվի ընկության կողմից արտադրվող պաստերացված կաթի և մածունի համապատասխանությունը սննդամթերքի անվտանգության բնագավառը կարգավորող Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով ներկայացվող պահանջներին բացահայտելու նպատակով:

«Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել էր, որ «Մարիլայի» կողմից արտադրված պաստերացված կաթը ՄԱՖԱՄ և ԱՑԽՄ, իսկ մածունը՝ ԱՑԽՄ ցուցանիշներով չեն համապատասխանում «Կաթին, կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման պահանջներին: Այս մասին հունիսի 2-ին ահազանգ էր հնչեցվել նաև սոցիալական կայքերում:

Ստուգման արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ: