Dianordia ընկերությունը, որը կառավարում է Ֆինլանդիայում Սանտա-Կլաուսի նստավայրը, կարողացել է վճարել իր պարտքերը եւ սնանկացումից խուսափել քրաուդֆանդինգի շնորհիվ:
Dianordia-ն մինչեւ օգոստոսի 27-ը պիտի 260 հազար դոլար ճարեր կուտակված հարկերը վճարելու համար, եւ ընկերությունը կարողացել է ճարել անհրաժեշտ գումարը երկու անծանոթի միջոցով, որոնք նաեւ Indiegogo-ին օգնելու դրամահավաք էին կազմակերպել, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Yle-ին: