Սանտա Կլաուսն ավարտել է իր շուրջերկրյա շրջագայությունը՝ տեղ հասցնելով մոտ 7 մլրդ նվեր աշխարհի շատ երեխաների։ Այս մասին հայտնում է ԱՄՆ և Կանադայի հակաօդային միավորված հրամանատարության ղեկավարությունը (NORAD)։
Երևանի ժամանակով 15։00-ին նա վերադարձել է Հյուսիսային բևեռի իր նստավայր, ինչը ֆիքսել են հակաօդային պաշտպանության համակարգերը։ Բոլոր ցանկացողներն այդ տեղաշարժին կարող էին հետևել www.noradsanta.org կայքում։
Ամեն տարի դեկտեմբերի 24-ին երեխաները սկսում են զանգել Սանտա Կլաուսին 877-HI-NORAD հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլեկտրոնային փոստին։ Բոլոր զանգերին ու դիմումներին պատասխանելու համար հազարավոր կամավորներ օգնում են Սանտա Կլաուսին։