տուն Լուրեր Սանկտ Պետերբուրգում նշվել է սլավոնական գրի և մշակույթի օրը

Սանկտ Պետերբուրգում նշվել է սլավոնական գրի և մշակույթի օրը

90
0

cf68bcfc0dd843bf05a25212ed94304df7ae4afb

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հետ միասին մասնակցել է սլավոնական գրի և մշակույթի օրվան նվիրված տոնակատարությանը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի Իսաակիևյան հրապարակում մեկնարկած միջոցառման շրջանակում ելույթ է ունեցել Սանկտ Պետերբուրգի տարբեր երգչախմբերի ավելի քան 3000 կատարողներից բաղկացած հավաքական երգչախումբը՝ սիմֆոնիկ մեծ նվագախմբի ուղեկցությամբ: Ծրագրի շրջանակում հնչել են տարբեր տարիներին գրված 20 սիրված երգեր: Հատկանշական է, որ հնչած բոլոր երգերը երգչախմբի հետ միասին կատարել են նաև հրապարակում հավաքված, տոնախմբությանը մասնակցող պետերբուրգցիները: