տուն Լուրեր «Սանիթեքը» պատրաստ է Հայաստանում նորից ներդրում անել

«Սանիթեքը» պատրաստ է Հայաստանում նորից ներդրում անել

152
0

«Սանիթեքը» միջազգային կազմակերպություն է, մենք ոչ մի կազմակերպության կամ որևէ մեկի հետ կապ չունենք: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Սանիթեք» ընկերության սեփականատեր և տնօրեն Նիկոլաս Թավիլին. «Հայաստանում ավելի քան 14 մլն դրամի ներդրում ենք արել ու երբեք սաբոտաժի  չենք գնա ինչ-որ մեկի պատճառով»:

Նրա խոսքով՝ երբ մեր երկրում սկսել են աշխատել, որոշակի խնդիրների են բախվել. «Թույլ տվեք սկսել մեր ընկերության և քաղաքապետարանի միջև պայմանագրից: Պայմանագիրը պարունակում է երեք կետ՝ առաջին՝ կենցաղային աղբի հավաքումն է, երկրորդ՝ սանիտարական մաքրումն է, երրորդ՝ ձմեռվա հետ կապված մաքրման աշխատանքները: Երևանում մինչև «Սանիթեքը» կային որոշ կազմակերպություններ, որոնք օգտագործում էին հին տեխնիկա, երկաթե աղբամաններ, ծառայությունն այնքան էլ լավ չէր մատուցվում: Իսկ մենք երբ մտել ենք Հայաստան, ուզում էինք աղբի կառավարման մշակույթն այստեղ բերել»:

«Սանիթեքի» տնօրենը նաև մատնանշեց, որ իրենք տարեկան 780 մլն դրամ հարկային պարտավորություններ են իրականացնում, ընկերությունն աշխատում է շաբաթը 7 օր, օրը 24 ժամ, և որոշ տեղերում աղբը հավաքվում է օրը ավելի քան երեք անգամ:

Նա նաև նշեց, որ իրենք նաև կորուստներ են ունեցել, օրինակ՝ 1000 այրված աղբաման ունեն, որի պատճառով 700 հազար դոլարի կորուստ են ունեցել:

Բանախոսը, չնայած խնդիրներին, նշեց, որ քաղաքապետի ընտրություններից հետո իրենք կհանդիպեն նոր քաղաքապետի հետ, կքննարկեն բոլոր հարցերը, և «Սանիթեքը» պատրաստ է և ուզում է նոր ներդրումներ անել՝ 7 մլն եվրոյի չափով: