Ս.թ. մարտի 3-ից մայրաքաղաքում մեկնարկում են «Սանիթեք» ընկերության կողմից իրականացվող արտահերթ սանիտարական հիմնամաքրման աշխատանքները: Սանիտարական հիմնամաքրման աշխատանքները պայմանավորված են ձնհալից հետո մնացած կենցաղային աղբի կուտակմամբ, որը ձյան պայմաններում ամենօրյա սանմաքրման աշխատանքների ժամանակ հնարավոր չէր հավաքել: Արտահերթ աշխատանքները մեկնարկել են Կենտրոն վարչական շրջանի փողոցներից, մայթերից ու բակային տարածքներից և կշարունակվեն «Սանիթեք» ընկերության կողմից սպասարկվող մյուս վարչական շրջաններում:
Միաժամանակ մեկնարկել են «Սանիթեք» ընկերության աղբամանների լվացման աշխատանքները հատուկ տեխնիկայի օգնությամբ: Աղբամանների լվացման աշխատանքները ևս մեկնարկել են Կենտրոն վարչական շրջանից և համապատասխանաբար կշարունակվեն մյուս վարչական շրջաններում:
Նշենք, որ «Սանիթեք» ընկերությունը սպասարկում է մայրաքաղաքի 10 վարչական շրջաններին և օրական 800 տոննա աղբ է հավաքում: Ընկերությունը աղբահանությունը իրականացնում է շաբաթվա 7 օրերին՝ 24 ժամյա ռեժիմով, իսկ որոշ հատվածներում աղբահանությունն իրականացնում է օրվա ընթացքում 2 և ավելի անգամներ: Ընկերությունը փողոցների և մայթեզրերի սանիտարական մաքրման աշխատանքներն իրականացնում է գիշերային ժամերին՝ 12:00-ից մինչև 8:00-ն, իսկ բակերի սանիտարական մաքրում իրականացնում է ցերեկային ժամերին՝ 9:00-ից 18:00-ն:
Մամուլին առնչվող հարցերի դեպքում խնդրում ենք դիմել ընկերության մամուլի խոսնակ Էլեոնորա Շխրդյանին՝ 096 122229 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլ-հասցեին: