Մայրաքաղաքի աղբահանության և սանիտարական մաքրման խնդրի լուծման համատեքստում միջազգային օպերատորը՝ «Սանիթեք» ընկերությունը, 2016 թվականին լիարժեք ստանձնել է բոլոր վարչական շրջաններում համապատասխան ծառայությունների մատուցման իրականացումը:
Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ներկայացնելով Երեւանի քաղաքապետարանի 2016 թվականի հաշվետվությունն ու 2017 թվականի անելիքները՝ ասաց քաղաքապետի առաջին տեղա կալ Կամո Արեյանը: «Ինչպես արդեն խոստացել էինք, նոր օպերատորն իրականացնում է ժամանակակից սպասարկում, աղբահանություն եւ սանիտարական մաքրում»,- ասաց նա:
2016 թվականին գործնական փուլ է մտել կոշտ թափոնների կառավարման ծրագրի կարեւորագույն բաղադրիչ հանդիսացող նոր աղբավայրի կառուցման ծրագիրը: Պատրաստվել է նոր աղբավայրի կառուցման եւ հին աղբավայրերի անվտանգ սանիտարական մեկուսացման մրցութային փաթեթները, իսկ աշխատանքները կմեկնարկեն 2017 թվականին: Հին աղբավայրերի անվտանգ սանիտարական մեկուսացման ծրագրի շրջանակներում տեղադրվելու է գոյացող գազերի հավաքման համակարգ եւ կառուցվելու է էլեկտրակայան:
2014 թվականի Երևանում աղբահանության գործընթացը կանոնակարգելու նպատակով քաղաքապետարանի կողմից հայտարարված միջազգային մրցույթում հաղթած լիբանանյան «Sanitek s.a.r.l» ընկերությունը մայրաքաղաքում տվել է պայմանագրով պահանջվող համապատասխան ծառայությունների մատուցման մեկնարկը: