տուն Լուրեր Սանչեսը հրաժարվել է նոր պայմանագիր կնքել «Արսենալի» հետ

Սանչեսը հրաժարվել է նոր պայմանագիր կնքել «Արսենալի» հետ

95
0

498499547DI00042_Arsenal_v_

Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը հրաժարվել է նոր պայմանագիր կնքել ակումբի հետ։ Պայմանագրի ժամկետի ավարտից 2 տարի առաջ ակումբի ղեկավարությունը նոր համաձայնագիր է առաջարկել չիլիացի ֆուտբոլիստին, սակայն վերջինս մերժել է։

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պատրաստ է անձամբ բանակցել 27-ամյա հարձակվողի հետ։ Սանչեսի ծառայություններով հետաքրքրվում են «Յուվենտուսն» ու «Բավարիան»։

Հիշեցնենք, որ բրիտանական մամուլի տեղեկություններով` «Արսենալում» մտադիր են ձեռք բերել Դորթմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը, ով նույնպես հրաժարվել է երկարաձգել գերմանական ակումբի հետ պայմանագիրը: