Անգլիական «Էվերտոնում» հանդես եկող կամերունացի ֆուտբոլիստ Սամյուել ԷտոՕն կարող է տեղափոխվել իսպանական «Վալենսիա»։ Այս մասին հաղորդում է El Mundo Deportivo պարբերականը։
Աղբյուրի համաձայն՝ իսպանական ակումբը մտադիր է 33-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը ձևակերպել առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ հունվար ամսին։
Ընթացիկ մրցաշրջանում ԷտոՕն «Էվերտոնի» կազմում մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և գոլային 2 փոխանցման հեղինակ։