տուն Լուրեր Սամվել Ֆարմանյանի սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտւթյան 4 փաստարկը

Սամվել Ֆարմանյանի սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտւթյան 4 փաստարկը

87
0

Samvel-FarmanyanԱզգային ժողովում սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում Ֆարմանյանը ներկայացրեց 4 փաստարկ, թե ինչու են Հայաստանին անհրաժեշտ սահմանադրական բարեփոխումները:

  1. Համաշխարհային փորձով ապացուցված իրողություն է, որ կառավարման խորհրդարանական համակարգ ունեցող երկրներում ժողովրդավարացման երաշխիքները՝ այդ թվում` նաև սահմանադրական, շատ ավելի անխոցելի են: Ասածս բոլորովին չի նշանակում, որ կառավարման նախագահական կամ կիսանախագահական համակարգն ինքնըստինքյան ենթադրում է կառավարման ոչ ժողովրդավարական միջավայր կամ ավտորիտարիզմի մեծ ներուժ պարունակող համակարգ: Եվ ես ողջունում եմ պարոն Արամ Մանուկյանի այն հայտարարությունը, որ սահմանադրական բարեփոխումների քննարկման հարցում վկայակոչելուց զատ, նախ մենք պարտավոր ենք ելնել  ներհայաստանյան իրողություններից, նորանկախ Հայաստանի քաղաքական տրամաբանությունից, ունեցած ձեռքբերումներից, սայթաքումներից և խնդիրներից:
  2. Բոլորս հասկանում ենք, որ այստեղ մեծ հաշվով գործ ունենք հավի և ձվի պատմության հետ. արդյոք անցումը կառավարման խորհրդարանական համակարգին մեր իրողություններում կնպաստի՞ կուսակցությունների ինստիտուցիոնալ առումով կարողությունների մեծացմանը, թե` պետք է սպասել կուսակցությունների կայացմանը, նոր միայն գնալ խորհրդարանական կառավարման համակարգին ա նցում կատարելու ճանապարհով: Ես վստահ եմ, որ ճիշտն առաջին տարբերակն է: Խորհրդարանական կառավարման համակարգը նպաստելու է մեր քաղաքական կուսակցական համակարգի կայացմանը` գուցե, սկզբնական հատվածում որոշակի դժվարություններ հաղթահարելու ճանապարհով:
  3. Եվ սահմանադրական փոփոխությունները, որ մեզ ներկայացվել են, պետք է որ նպաստեն, որպեսզի իշխանության բոլոր մարմիններն աշխատեն առավել արդյունավետ:
  4. Որպեսզի իմ ասածը հիպոթետիկ չհնչի, ես ընդամենը փաստեմ, որ երկու տարի առաջ հարգարժան Րաֆֆի Հովհաննիսյանը, մի քանի տարի առաջ հարգարժան Լևոն Տեր-Պետրոսյանը, ունենալով հասարակության շատ ստվար մասի քաղաքական աջակցությունը, շատ կարճ ժամանակահատվածում մսխել են իրենց քաղաքական կապիտալը, ինչի արդյունքում, ցավոք սրտի, հասարակության այդ մեծ մասի վստահությունը վայելող քաղաքական ուժերը կայացվող քաղաքական որոշումների վրա դե ֆակտո ազդեցություն չունեն: Առաջարկվող նոր լուծումը բացառելու է նման իրավիճակները, վերանում է ամեն ինչ կամ ոչինչ սկզբունքը: