տուն Լուրեր Բլոգ Սամվել Ֆարմանյանը պատասխանում է խաղադրույք կատարելու մեջ իրեն մեղադրողներին (լուսանկարներ)

Սամվել Ֆարմանյանը պատասխանում է խաղադրույք կատարելու մեջ իրեն մեղադրողներին (լուսանկարներ)

108
0

652

Ցանկանում եմ www.irakan.infowww.ilur.amwww.zham.am և վերջին երկու օրերին նրանց ձայնակցած մանրադրամներին ու իրենց անբարոյական ռեժիսորներին տեղեկացնել, որ շահել եմ ոչ միայն Հնդկաստանի ամենափոքր նահանգի՝ ԳՈԱ-ի, Sesa FA – Calangute ֆուտբոլային ակումբների հանդիպման վրա իմ կատարած <խաղադրույքը>, այլև այսօր կայացած՝ Վիետնամի մինչև 21 տարեկանների առաջնության Vinh Long-Hoang Anh Gia Lai ֆուտբոլային հանդիպման վրա կատարած իմ <խոշոր խաղադրույքը>: Արդյունքում արդեն ունեմ ոչ թե $ 6335, այլ $ 750 000 ( յոթ հարյուր հիսուն հազար) ԱՄՆ դոլար: Տես՝ ստորև նկարները:

Ավելին՝ այս ընթացքում, մեկ այլ հայտնի՝ facebook սոցիալական ցանցում, այս անգամ արդեն, շախմատային ինտելեկտի շնորհիվ <կուտակել> եմ $ 63 100 (վաթսուն երեք հազար հարյուր) ԱՄՆ դոլար:

P.S. Իսկ եթե լուրջ, ապա իմաստ չեմ տեսնում նման ստոր հրապարակումների պատվիրատուներին նորից բացատրել, թե ինչ բան է համացանցը, ֆուտբոլային հանդիպումներին on-line վիդեո տարբերակով հետևելու համաշխարհային առկա ռեսուրսները և այլն և այլն: Լրագրությունը պոռնկության վերածած նման անբարոյականների ու առանձնահոտւկ դեբիլների համար դա ժամանակի իզուր վատնում է: Ընդամենը տեղեկացնում եմ, որ նման ստոր հրապարակումների մանրադրամ պատվիարատուները, նրանց տակավին տհաս <պապաներն> ու երկիրը թալանած <մամաները> բացել են պանդորայի արկղը… Արկղից դուրս եկածի <բույրը> շատ շաուտով կվայելեք…երկար կվայելեք…

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

36

38