տուն Լուրեր Սամվել Ալեքսանյանն էլ կհավակնի՞ «վաստակավոր շինարար» կոչմանը

Սամվել Ալեքսանյանն էլ կհավակնի՞ «վաստակավոր շինարար» կոչմանը

98
0

 

Սամվել-Ալեքսանյան1

«Շինարարների միությունը երկար տարիներ խնդիրը բարձրացրել է, թե ինչու կա վաստակավոր բժիշկ, լրագրող  և այլն, բայց չկա շինարար»: Ասաց ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ում գաղափարն է շինարարներին «Վաստակավոր շինարարի» կոչում տալու նախագիծը:  Մեր հարցին, թե հնարավոր է Հայաստանում եկեղեցի կառուցողներին ևս վաստակավորի կոչում տան, քաղշիննախարարն արձագանքեց. «Ոչ, խնդիրը նրանում է, որ պետք է խոսենք ընդհանրապես վաստակավորների ինստիտուտը վերացնելու մասին, բայց եթե կա այդ ինստիտուտը, ապա նրանց պահանջը արդարացի է»:

Մեր հաջորդ հարցին, թե օրինակ Սամվել Ալեքսանյանը Փակ շուկան է կառուցել, հնարավո՞ր է համալրի վաստակավոր շինարարների շարքը, Նարեկ Սարգսյանը նշեց, որ խոսքը վերաբերում է որակավորում ունեցող շինարարներին: Ալեքսանյանը միևնույն է վաստակավորի կոչում չի ստանա, չնայած այն հանգամանքին, որ Փակ շուկայի դիմաց հավաքված նրա համակիրները վանկարկում էին «Ալեքսանյան շինարար»: Նարեկ Սարգսյանն ասաց, որ այդ կոչմանը չեն հավակնում նաև «խոպանչիները»: Ինքն էլ նրանց շարքում չէ, որովհետև ոչ թե շինարար է, այլ ճարտարապետ: