տուն Քաղաքական Միջազգային Samsung ընկերությունը ներկայացրել է Gear S2 նոր ժամացույցը

Samsung ընկերությունը ներկայացրել է Gear S2 նոր ժամացույցը

69
0

zamSamsung ընկերությունը ներկայացրել է Gear S2 «խելացի» ժամացույցը, որը ստացել է կլոր SuperAMOLED՝ Gorilla Glass 3 պաշտպանական ապակիով թվացույց: Էկրանի տրամագիծը 1.2 դյույմ է, իսկ թողունակությունը 360 х 360 կետ: Նոր ժամացույցի գլխավոր առանձնահատկությունն է կառավարող բեզելը (թվացույցի շուրջ պտտվող եզրաշերտ)

Samsung Gear S2 ժամացույցները աշխատում են Tizen օպերացիոն ամակարգով ու դրանց համար մշակվել է Curcular UX հատուկ ինտեֆեյս: Արտադրողների հայտարարությամբ ՝ ժամացույցը կարող է 2-3 օր աշխատել առանց լիցքավորման: Ի տարբերություն Samsung -ի «խելացի» ժամացույցների նախորդ մոդելների՝ նոր Gear S2 –ը կարող է աշխատել ոչ միայն Samsung սմարթֆոնների հետ համատեղ, այլեւ 4.4 ու ավելի բարձր տարբերակի ОС Android-ով ցանկացած սարքի հետ, հայտնում է Gazeta -ն:

Ժամացույցը ներկայացվել է երկու տարբերակներով ՝ Sport ու Classic: