տուն Հասարակություն Samsung ընկերությունը հայտարարել է ծրագրային ապահովման թարմացում թողարկելու մասին

Samsung ընկերությունը հայտարարել է ծրագրային ապահովման թարմացում թողարկելու մասին

76
0

Men pose with Samsung Galaxy S3 and iPhone 4 smartphones in photo illustration in ZenicaSamsung ընկերությունը հայտարարել է ծրագրային ապահովման թարմացում թողարկելու մասին, որը Հարավային Կորեայի օգտատերերին թույլ կտա առանց մտահոգվելու միացնել իրենց նոր սմարթֆոնները՝ Samsung Galaxy Note 7-ը: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Սեպտեմբերի 2-ին Samsung-ը դադարեցրել էր Galaxy Note 7-երի վաճառքը, որոնք շուկա էին դուրս եկել օգոստոսին: Բացի այդ, ընկերությունը հաղորդել է 2.5 մլն վաճառված հեռախոսները հետ կանչելու մասին:

Պատճառն այն է, որ լիցքավորման ժամանակ մարտկոցն այրվում է: Ընդանուր առմամբ, վնասված մարտկոցով 35 սմարթֆոն է հայտնաբերվել:

Ծրագրային ապահովման թարմացումը թույլ կտա ապահովել այն սմարթֆոնների անվտանգությունը, որոնց օգտատերերը չեն ցանկանում վերադարձնել սարքերը. այն թույլ կտա Galaxy Note 7-ի մարտկոցը լիցքավորել մինչեւ 60%-ով՝ կանխելով գերտաքացումը: