Հարավկորեական Samsung ընկերությունը պատրաստ է ձեռք բերել սմարթֆոններ արտադրող կանադական Blackberry ընկերությունը՝ գործարքի համար վճարելով 7,5 միլիարդ դոլար: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Samsung-ի ղեկավարները պատրաստ են նման գումար վճարել, ինչի փոխարեն հնարավորություն կունենան բջջային հեռախոսների արտադրության մեջ օգտագործել Blackberry-ի պատենտավորած նորամուծությունները:
Աղբյուրի փոխանցմամբ, երկու ընկերությունների ղեկավարները նախորդ շաբաթ հանդիպել են քննարկելու հնարավոր գործարքի ֆինանսական մանրամասները:
Նման լուրերի հրապարակումից հետո NASDAQ ֆոնդային բորսայում Blackberry-ի արժեթղթերի գինն աճել է ավելի քան 30%-ով՝ կազմելով 13,04 դոլար:
Նշենք, որ հեղինակավոր երկու ընկերությունները իրենց համագործակցության մասին հայտարարություն էին տարածել 2014թ. նոյեմբերին: