Ադրբեջանում փակվել է Samsung Electronics Central Eurasia-ի ներկայացուցչությունը, APA գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Ադրբեջանի հարկերի նախարարության մամուլի ծառայությունը:
Բաքվում Samsung-ի ներկայացուցչությունը փակելու որոշումը կայացվել է հունիսի 3-ին: Թե որոնք են այդ որոշման պատճառները, առայժմ չեն նշվում:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Samsung-ը փակել էր իր ներկայացուցչությունը նաև Հայաստանում: Սկսեցին լուրեր շրջանառվել, որ որոշումը քաղաքական դրդապատճառներ ուներ, թե իբր Հայաստանի ներկայացուցչությունը հրաժարվել է կատարել Բաքվում տեղակայված Samsung-ի տարածաշրջանային գրասենյակի հրահանգները: