Samsung ընկերությունը և ԱՄՆ ազգային բասկետբոլային ասոցիացիան (NBA) ստորագրել են եռամյա պայմանագիր, որով հարավ-կորեական կազմակերպությունն էլեկտրոնային սարքավորումներ կմատակարարի NBA-ին: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը:
Samsung-ը կտրամադրի պլանշետներ և մոնիտորներ, որոնք NBA-ն կօգտագործի խաղերի ժամանակ: Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է 100 մլն դոլար: Երկու կողմերն էլ այս որոշումը ռազմավարական են համարում: