Հարավկորեական Samsung ընկերությունը Լաս Վեգասում մեկնարկած Consumer Electronics Show (CES 2014) տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակներում ներկայացրել է միանգամից 2 նորույթ՝ NotePro և TabPro պլանշետային համակարգիչները։
Ինչպես հայտնում է The Telegraph-ը, ընկերության ներկայացուցիչները նշել են, որ նորույթները շատ հարմար են ինչպես խաղալու, այնպես էլ աշխատելու համար։ Նրանց խոսքերով՝ Samsung-ն այս տարի մրցակից Apple-ից կխլի պլանշետների արտադրության ոլորտում առաջատարի տիտղոսը։
Google-ի Android օպերացիոն համակարգի հիման վրա գործող Galaxy NotePro-ն ունի 12.2 դյույմանոց էկրան, մինչդեռ TabPro-ն առաջարկվում է 8.4, 10.1 և 12.2 դյույմանոց տարբերակներով։
Աղբյուրը` theverge.com և ibtimes.co.in