տուն Լուրեր Samsung-ը ներկայացրել է միանգամից 2 նոր պլանշետ (տեսանյութ)

Samsung-ը ներկայացրել է միանգամից 2 նոր պլանշետ (տեսանյութ)

99
0

samsung-galaxy-note-pro-tab-pro-g1-1-640x426 (1)Հարավկորեական Samsung ընկերությունը Լաս Վեգասում մեկնարկած Consumer Electronics Show (CES 2014) տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակներում ներկայացրել է միանգամից 2 նորույթ՝ NotePro և TabPro պլանշետային համակարգիչները։

Ինչպես հայտնում է The Telegraph-ը, ընկերության ներկայացուցիչները նշել են, որ նորույթները շատ հարմար են ինչպես խաղալու, այնպես էլ աշխատելու համար։ Նրանց խոսքերով՝ Samsung-ն այս տարի մրցակից Apple-ից կխլի պլանշետների արտադրության ոլորտում առաջատարի տիտղոսը։

Google-ի Android օպերացիոն համակարգի հիման վրա գործող Galaxy NotePro-ն ունի 12.2 դյույմանոց էկրան, մինչդեռ TabPro-ն առաջարկվում է 8.4, 10.1 և 12.2 դյույմանոց տարբերակներով։

Աղբյուրը` theverge.com և ibtimes.co.in

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here