տուն Լուրեր Սամոյլովայի վերաբերյալ որոշումն արժեզրկում է «Եվրատեսիլը». Կրեմլի արձագանքը

Սամոյլովայի վերաբերյալ որոշումն արժեզրկում է «Եվրատեսիլը». Կրեմլի արձագանքը

149
0

_LEE8681

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Կրեմլը հուսով է, որ Ռուսաստանի ներկայացուցիչն ամեն դեպքում կկարողանա մասնակցել երգի միջազգային մրցույթին. հաղորդում է Комсомольская правда-ն:

Պեսկովի խոսքով՝ «Եվրատեսիլ-2017»-ին մասնակցելու նպատակով Ուկրաինայի՝ երկիր մուտք գործելու արգելքը հարված է մրցույթի հեղինակությանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը 3 տարով արգելել էր ռուս երգչուհի Յուլյա Սամոյլովային մուտք գործել երկրի տարածք, ով Ռուսաստանը ներկայացնում է Կիևում կայանալիք «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին: