Ռիգայում շարունակվում է հոկտեմբերի 9-ին մեկնարկած սամբոյի աշխարհի պատանեկան և երիտասարդական 2015 թվականի առաջնությունը:
Մրցումային երկրորդ օրը բրոնզե մեդալ է նվաճել 52 կգ քաշային կարգում հանդես եկող Հարություն Սարգսյանը,- հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը
Նախօրեին Հայաստանի հավաքականի կազմում արծաթե մեդալներ նվաճեցին 48 կգ քաշային կարգում հանդես եկող Էդմոն Մանուկյանը և 60 կգ քաշային Դանիել Գաբրիելյանը:
Լուսանկարն՝ «armnoc.am»-ի