Սակրամենտոյի շրջանում վեցերորդ մարդն է մահացել դեղահաբերից, որոնք դեղատոմսով վաճառվող ցավազրկողների տեսք են ունեցել: Լուրը հաստատել է շրջանի առողջապահական ծառայության ներկայացուցիչը:
Ըստ Slavicsac-ի, ընդհանուր առմամբ, փողոցային դիլերներից գնած դեղահաբերից առաջացած խնդիրների 28 դեպք է արձանագրվել, որոնցից 6-ը՝ մահացու ելքով:
Խնդիրներն առաջացել են դեղերի ապօրինի վաճառքով զբաղվողներից գնված «Նորկո» դեղահաբի հետեւանքով: Այն դեղատոմսով վաճառվող ցավազրկող է, որը հիդրոկոդոն եւ ացետամինոֆեն է պարունակում: Հաբերում ֆենտանիլի խառնուրդ է հայտնաբերվել, որը շուրջ 80 անգամ ավելի ուժեղ է մորֆինից եւ 100 անգամ ուժեղ՝ հերոինից: