տուն Քաղաքական Միջազգային Սակրամենտոյում դատվող կիբեռհանցագործ քառյակից մեկը հայ է

Սակրամենտոյում դատվող կիբեռհանցագործ քառյակից մեկը հայ է

100
0

Krazha-hakerov-s-bankomatov

Սակրամենտոյում դատում են ծնունդով ԱՊՀ-ից՝ Կալիֆոռնիայի չորս բնակիչների ՝ Ռուսլան Կիրիլյուկին, Միհրան Մելքոնյանին, Ալեքսանդր Մասլովին ու Ռուսլան Ահմերովին՝ են բանկային խաբեբայության մեղադրանքով: Այս մասին հայտնում է  slavicsac.com-ը։  Հանցագործները կողոպտել են 119 000 բանկային հաշվեհամարներ, եւ եթե նրանց մեղքն ապացուցվի, ապա նրանց կսպառնա մինչեւ 20 տարի ազատազրկում ու 250 000 դոլար տուգանք ՝ մեղադրանքի յուրաքանչյուր կետով:

Ըստ դաշնային դատախազության մամուլի հաղորդագրության, չարագործների քառյակը օգտվելով ոչինչ չկասկածող քաղաքացիներից գողացված անձնական տեղեկություններից, փող էր հանում American Express-ի հաճախորդների վարկային քարտերից: Հանցավոր գործունեության հետեւանքով խաբեբաներրը կողոպտել են 119 հազար բանկային հաշվեհամար:

Չարագործները գործել են 2011 թ հոկտեմբերից մինչեւ 2014 թ. մարտ ժամանակահատվածում: