Սակավարյունության պատճառով ցորենի ալյուրը հարստացնելու համար որոշման համար ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը հայտնեց առողջապահության կատարած հետազոտությունների մասին. «Հետազոտությունները սկսվել են դեռևս 2002 թ-ին: Արվում է լուրջ գիտահետազոտության արդյունքում: Հետազոտությունը իրականացնում է առողջապահության նախարարությունը: Հետազոտվել է կանանաց արյան մեջ հեմոգլոբինի քանակությունը, որի հիման վրա եզրակցություններ են արվել: 6-59 ամսական երեխաներից 37 տոկոսի մոտ առկա է սակավարյունություն: Սա հիվանդություն չէ, սակայն, կարող է լուրջ հիվանդությունների պատճառ դառնալ»:
«Հղիների 1 տոկոսն է ընդունում հաբեր, որտեղ առկա է երկաթ: Ֆոլաթթվի պակասը հղի կանանց մոտ ենթադրում է երեխաների թերաճ, որը ի հայտ է գալիս հղիության հենց առաջին երկու շաբաթներում: Ըստ հետազոտությունների՝ տարեկան 80 երեխա ծնվում է ողնաշարային խնդիրներով: Սա կանխելու համար է, որ արվելու է հարստացումը»,- հայտնեց Սերգեյ Խաչատրյանը:
Երևանի լաբորատորիաներում կատարված հետազոտությունների արդյունքների մասին հայտնեց «Իրազեկ և պաշտպանված սպառող հասարակական կազմակերպության» նախագահ Բաբկեն Պիպոյանը: «Սակավարյունության դեպքեր վերջին մի ամսվա հետազոտություններում անգամ մարդկանց 10 տոկոսի մեջ չի գրանցվել: Այստեղ հասարակությունը չունի նման ցուցանիշներով սակավարյունության դեպքեր: Ես ինչ տեղեկություններ հավաքել եմ՝ հավաքագրել եմ բժիշկներից և Երևանի պոլիկլինիկաների լաբորատորիաներից»: