տուն Լուրեր Սահմանում կա դանդաղ պատերազմ. Արծրուն Հովհաննիսյան

Սահմանում կա դանդաղ պատերազմ. Արծրուն Հովհաննիսյան

147
0

arm141889158746

Այսօր լրագրողների հետ հադիպման ժամանակ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը խոսեց նաև տարեսկզբից սահմանում նկատվող լարվածության մասին: Բանախոսը նշեց, որ, ինչպես ցանկացած դեպք, երեկ գիշեր հակառակորդի բացած կրակից խաղաղ բնակչի զոհվելը ևս անպատասխան չի մնա:

«Հասարակական ընկալումների մեջ զոհը միշտ պարտություն է ընկալվում, ինչը ճիշտ չէ: Հունվարի սկզբից ընհանուր իրավիճակը սահանում լարված է, բայց մշակել քայլ, որը միանգամից կլուծի իրավիճակը՝ դժվար է: Այս պահին սահմանում կա դանդաղ պատերազմ: Եթե մենք ընդամենը մեկ օր այս պատերազմում պարտվենք, մենք ոչ թե զոհ կունենանք այլ դիրքեր կկորցնենք:  Ոտնձգություններին պատասխան չտալը ևս պարտություն կնշանակի»,-նշեց բանախոսը:

Նա ընգդծեց, որ  հրամանատարությունը նոր ելքեր է փնտրում հակառակորդի նորարարություններին պատասխան տալու համար:  Ինչ վերաբերում է երեկ հակառակորդի արձակած կրակից զոհված խաղաղ բնակչին՝ Ա. Հովհաննիսյանը նշեց, որ սա ևս  անպատասխան չի մնա՝ ընդգծելով, որ հայկական կողմը քաղաքացիներին չի սպանում, մեր կռիվը սահմանի զինվորի հետ է:

 

Վարդուհի Ստեփանյան