Սահմանին իրավիճակն արդեն 10 օր է՝ հանգիստ է: Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին,NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Տարվա սկզբին որոշակի լարվածություն եղավ, բայց 10 օրից ավելի է՝ իրավիճակը առաջնագծում հանգիստ է: Երեկ երկու կրակոց է եղել ականանետից, սակայն իրավիճակը վերահսկվում է»,- նշեց նախարարը:
Սեյրան Օհանյանը նշեց, որ չի կարծում, թե Ադրբեջանի ներկայիս տնտեսական վիճակը կարող է անդրադառնալ սահմանային լարվածության եւ ղարաբաղյան խնդրի կարգավորման վրա:
Մանրամասներն՝ այստեղ: