Անվտանգության հարցերի, սահմանային լարվածության, ռուս-ադրբեջանական հարաբերությունների մասին այսօր լրագրողների հետ զրույցում խոսեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: «Անվտանգության հարցերը քնարկելիս մենք առաջին հերթին ի նկատի ունենք սահմանային իրավիճակը: Մեր հասարակությունը շատ էմոցիոնալ է ընդունում այս փաստը: Ադրբեջանի վարած սահմանային քաղաքկանությունից հայկական կողմը ունի մի քանի տասնյակ զոհեր, ցավալի է իհարկե: Ադրբեջանական կողմն ունի 2-3 անգամ ավել զոհեր, քան մենք: Միջազգային հանրությունը այդքան էլ գոհ չի այս վիճակից, սակայն, կոպիտ ասած, արդեն սովորել է իրավիճակին»:
Ադրբեջանն ի վիճակի չէ սկսելու ռազմական լուրջ գործողություններ, հայտնեց քաղաքագետը: «Հիմա բանակցային գործընթացում սպասել որևէ էական լուծման կամ էլ որոշակի փոփոխությունների՝ անիմաստ է: Շփման գիծն ունի իր քաղաքականությունը: Վերջին լարված գործողությունները ուղղակի հերթական շարունակությունն էր լարվածության՝ որն ունենք անցած տարվա ամառվանից»:
Ռուսաստանը Ադրբեջանին ինչպես առաջ, այնպես էլ հետո զենք կվաճառի, նշեց Սերգեյ Մինասյանը: «Իրականում զենքի վաճառքը ոչ մի կապ չունի սահմանային լարվածության հետ: Անդրկովկասում բալանսը պահելու համար Ռուսաստանը Հայաստանին ևս զենք է վաճառում: Ադրբեջանի խնդիրն է ցույց տալ, որ ինքն ավելի ուժեղ է քան կա իրականում: Համենայն դեպս, սահմանային այս լարվածությունը կվերանա միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանում սպառվի նավթի պաշարները, որն ի դեպ սպառնում է Ադրբեջանին»: