տուն Լուրեր Սահմանափակվել եք Նվեր Մնացականյանի միշտ զարմացած, հիացական դեմքով. Արամ Մանուկյան

Սահմանափակվել եք Նվեր Մնացականյանի միշտ զարմացած, հիացական դեմքով. Արամ Մանուկյան

171
0

մանուկյան

ԱԺ-ն շարունակում է 2014 թվականի գործունեության մասին հաղորդումը: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն իր ելույթում նշեց, որ թեև Հանրային հեռուստաընկերությունը լավ հեռուստաընկերություն է, բայց այն հանրային չէ:

«Հանրային հեռուստատեսութան հիմնական նպատակը հանրությանը տնտեսական, մշակութաին և քաղաքական կյանքի մասին սպառիչ, անաչառ և հավասար տեղեկատվություն տրամադրվելն է: Դուք երբեք չեք կատարել այս կետը: Ձեր  մնացած ֆունկցիաները շատ լավ եք կատարումˋ ռաբիսը եթերից պակասել է, մշակույթն  ավելացել, շատ լավ է, բայց հանրային նշանակում է բոլորինը. դուք դրա հետ բոլորվին կապ չունեք: Դուք չեք արտահայտում հանրության մեջ եղած կարծիքները և մտահոգությունները: Դուք հանրության մեջ չեք, այլ ուրիշ աշխարհում ենք ապրում»,- նշեց պատգամավորը:

Մանուկյանն ընդծեց, որ հանրայինն ունի լավ տեխնիկա, բայց այն չի օգտագործում պատշաճ ձևով: Պատգամավորը վկայակոչեց Եվրոպայի փորձը, որտեղ լրագրությունը շատ ակտիվ է և հանրային. «Տեխնիկա ունեք, բայց ասելիք չունեք: Եղածն էլ այն չէ: Կարո՞ղ եք այնքան համարձակություն ունենալ, որ գնաք Բագրատաշեն և հարցնեք մարդկանց, թե ինչու են արտագաղթում: Այ դա կլինի հերոսություն: Մինչդեռ, դուք դա չեք կարող անել:  Ես զարմանում եմ այն պատգամավորների վրա, որ գոհ են Հանրայինից:  Լավ ուրիշ հեռուստաալիք երբեք չեք նայե՞լ, օրինակ CNN և BBC: Սրանց հարցերի սրությունն ու դինամիկան լրիվ այլ է: Դուք սահմանափակվել եք Նվեր Մնացականյանի  միշտ զարմացած, հիացական դեմքով, դրանով եք հանրային դառնում, դրա համար էլ Հանրայինում  ժուռնալիստ չի աճում: Ասե՛ք Հ1-ից հայտնի մի ժուռնալիստի անուն»,-վրդովվեց պատգամավորը:

Ավարտելով իր ելույթըˋ Մանուկյանը նշեց, որ Հանրայինը աշխատում է պրիմիտիվ քարոզչական մեթոդներով, որոնք հաճախ չարիքի են վերածվում և կարծես ծառայում են Ադրբեջանի շահերին