տուն Լուրեր Սահմանամերձ համայնքներում ներդրումներ կատարելու շատ բան կա. գյուղապետեր

Սահմանամերձ համայնքներում ներդրումներ կատարելու շատ բան կա. գյուղապետեր

103
0

https--fbcdn-sphotos-b-a.akamaihd.net-hphotos-ak-ash4-t31.0-8-10265371_652703734803262_8791141220591721116_o

Մեզ մոտ ներդրումներ կատարելու շատ բան կաˋ հաշվի առնելով մեր տարածքի և մարդկային ռեսուրսները, և բնակլիմայական պայմանները:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի գյուղապետ Սամվել Սաղոյանըˋ անդրադառնալով կառվարության կողմից ներկայացված «Սահմանամերձ գյուղական համայնքներում գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքին:

«Մեր անտառները շատ հարուստ են, ունենք, ուրց, մասուր, անտառի հոն, նուռ, պնդուկ, պոպոք: Հատապտղի և մրգի հենքի վրա կարելի է գործարարություն զարգացնել, անասնապահության զարգացմամբ կարելի է զբաղվել: Մեր աղբյուրի ջրերը շատ մաքուր են, կարելի է լցավորել, շշավորել, միայն ցանկություն է պետք»,-ասաց Սաղոյանը:

Նա նշեց, որ սահմանամերձ համայնքներում կան կրպակներ, խանութներ աշխատեցնողներ, որոնց նույնպես հարկային արտոնությունը ձեռնտու է:

«Օրենքի հիմնական նպատակը կայանում  է նրանում որ գործարարները մուտք գործեն սահմաններ, կա հնարավորություն մեզ մոտ ներդրումներ անելու, բայց  ինչքանով կարվի՝ արդեն գործարարները գիտեն»,-ասաց սահմանամերձ Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը: