Սահմանին վիճակը միշտ անհանգիստ է եղել: Հարձակումներ ևս եղել են ու շարունակելու են լինել: Մենք պարզապես պետք է խելացի լինենք ու մեր գործողություններն այնպես կազմակերպենք, որ հնարավորինս մինիմալ կորուստներով դուրս գանք: Այսօր, խոսելով սահմանային լարվածության մասին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Ողջ մնալու արվեստի ակումբ»-ի ղեկավար, ազատամարտիկ Վովա Վարտանովը:
«Մեր պատասխանները համարժեք են հակառակորդի հարվածներին, բայց ավելի զգոն լինելու համար անհրաժեշտ է տարածքային պաշտապնության համակարգեր ստեղծել, որում ներառված կլինեն սահմանամերձ գյուղերի բնակիչները: Ես արդեն մոտ երկու տարի է խոսում եմ այս մասին: Նման համակարգերի ստեղծումը շատ կարևոր է, որովհետև այսպիսով սահմանամերձ գյուղերի բնակիչներին կթույլատրվի գրանցված զենք պահել տանը: Հիմա գրեթե չկա մի սահամանամերձ գյուղի բնակիչ, ով տանը զենք պահած չլինի, բայց դրանց գրանցված չլինելու պատճառով նրանք վախում են զենքն օգտագործել»,-նկատեց բանախոսը:
Ըստ բանախոսիˋ նոնսենս է շրջանառվող այն տեսակետը, որ սահմանամերձ գյուղերում զենք պահելը վտանգավոր է, քանի որ բնակիչները կարող են պատահաբար միմյանց վրա կրակել:
Նա ընդգծեց, որ նվաճումներ ու կորուստներ միշտ էլ լինում են, մինչդեռ դրանց չափը կախված է մեզանից:
Վարդուհի Ստեփանյան