Սահմանադրության ներկայացված նախագիծը 90-95 տոկոսով համապատասխանում է Հայ Յեղափոխական Դաշնակցության պատկերացնումներին: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
«Մենք լռում էինք, որովհետև աշխատում էինք: Աշխատել ենք այս բարեփոխումների սկզբից ի վեր, երբ ստեղծվել է բարեփոխումների մասնագիտական խումբը: Սահմանադրության նախագծի հրապարակումից հետո ներկայացրել ենք առաջարկություններ, որոնց մեջ կային ե՛ւ կարևոր առաջարկություններ, ե՛ւ հարցադրումներ՝ որքանով նպատակահարմար են այս կամ այն ձևակերպումները»,- այս կերպ բացատրելով ՀՅԴ-ի «լռությունը» Սահմանադրության նոր նախագծի հրապարակումից հետո՝ ասաց խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Նա հիշեցրեց իրենց կուսակցության այն յոթ առաջնահերթությունները, որոնք տարիներ շարունակ հայտնի են. «Անցում խորհրդարանական համակարգի, անցում 100 տոկոս համամասնական ընտրական համակարգի, երրորդ՝ ստեղծել այնպիսի համակարգ, որտեղ ընդդիմությունն ունենա ռեալ լծակներ՝ ազդելու իշխանության վրա՝ անկախ նրանից ով է իշխանություն, ով՝ ընդդիմություն։ ՀՅԴ-ի այս երեք հիմնական սկզբունքներն արտացոլված են Սահմանադրության տեքստում»:
Դաշնակցական Աղվան Վարդանյանը վստահաբար ընգծեց, որ իրենց մոտեցումները հաղթանակել են, ավելի մեծ հաղթանակ դժվար էր պատկերացնել. «Մեր մոտեցումները հաղթանակել են՝ չունենալով իշխանություն, խորհրդարանում ունենալով ընդամենը 5 պատգամավոր:
Ստորեւ ներկայացնում ենք մամլո ասուլիսն ամբողջությամբ՝