տուն Լուրեր Սահմանադրությունն էր մեղավո՞ր, որ ոսկու շուկայում կենդանու նման մի անասուն քացով աշխատողների...

Սահմանադրությունն էր մեղավո՞ր, որ ոսկու շուկայում կենդանու նման մի անասուն քացով աշխատողների սեղաններն էր ջարդում. Նաիրա Զոհրաբյան

139
0

Naira-Zohrabyan[1]

Հրազդան քաղաքում  քիչ առաջ մեկնարկեց եռյանկի՝ «Բարգավաճ Հայաստան»-ի, Հայ ազգային կոնգրեսի և «Ժառանգության»  մարզային երկրորդ հանրահավաքը: Հանրահավաքի սկզբում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում նախ  ողջունեց այն հրազդանցիներին, ովքեր չեն վախեցել իշխանությունների ճնշումներից ու եկել են հանրահավաքին և հետո անդրադարձավ երեկ՝ ոսկու շուկայի սեփականատիրոջ ցուցաբերած պահվածքին՝ ասելով.  «Արդյո՞ք գործող Սահմանադրությունն էր մեղավոր, որ երեկ ոսկու շուկայում կենդանու նման մի անասուն, անասնակերպի մեկը ուղղակի քացով իր աշխատողների սեղաններն էր ջարդում: Այդ կենդանակերպը պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության, արդյո՞ք Սահմանադրությունն է մեղավոր, որ նման մարդիկ ունեն այնքան ինքնավստահություն, որ անպատիժ կմնան, որ իրենց թույլ են տալիս իր տարածքը վարձակալած քաղաքացուն արգելել արտահայտել սահմանադրորեն իր իրավունքը՝ խաղաղ բողոքը`, ասելով՝ լավ եմ արել, էլի կանեմ»,- հարթակից զայրացած հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ երեկ Աբովյանում տեղի ունեցավ եռյակի առաջին մարզային հանրահավաքը: