տուն Լուրեր Սահմանադրությունը քաղաքական համակարգի սիրտն է. Յուլիա Բլեզիուս

Սահմանադրությունը քաղաքական համակարգի սիրտն է. Յուլիա Բլեզիուս

77
0

07730015

Լուսանկարը՝ Iravaban.net-ի

Ինչպես արդեն տեղեկացրել էինք Երեւանում մեկնարկել է «Սահմանադրական բարեփոխումները Հայաստանում» թեմայով քննարկումը: Քննարկմանը մասնակցում են ներկայացուցիչներ քաղաքական ուժերից: Ինչպես հայտնում է Araratnews.am-ը, քննարկմանը ներկա է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ինչպես նաեւ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը:

Բացման խոսքով հանդես եկավ Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային համակարգող Յուլիա Բլեզիուսը: Վերջինս, նշեց, որ Սահմանադրական բարեփոխումները հայաստանյան քաղաքական օրակարգի թիվ մեկ թեման է. «Ինչու ենք զբաղվում այս հարցով. մենք արդեն քսան տարի է, աշխատում ենք Հայաստանում»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ուսումնասիրում են ինչպես ժողովրդավարացման, այնպես էլ քաղաքական համակարգի հարցերը: «Սահմանադրությունը քաղաքական համակարգի սիրտն է, և այսպիսով, եթե որպես սիրտ վատ է աշխատում, ապա ողջ համակարգն է վատ աշխատում»,-նշեց Բլեզիուսը:

Նրա խոսքով՝  քաղաքական էլիտաների հարցն է քննարկվում, ուստի քաղաքացիական հասարակության հարցը կարող է կամուրջ լինել քաղաքական համակարգի միջև. «Մեզ համար կարևոր է, որ կոնստրուկտիվ լինի քննարկումը»,-ասաց նա: