տուն Լուրեր Սահմանադրության փոփոխությունը կհանգեցնի մեծ թվով օրենքների փոփոխության. իրավապաշտպան

Սահմանադրության փոփոխությունը կհանգեցնի մեծ թվով օրենքների փոփոխության. իրավապաշտպան

137
0

12_85

Իրավապաշտպան Լուսինե Սահակյանը կարծում է, որ Հայաստանին Սահմանդրական փոփոխություններ անհրաժեշտ չեն։

«Մենք եկել ենք այն եզրահանգման, որ ՀՀ-ում նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա, քանի որ գործող Սահմանադրությունը չի գործում։ Հայաստանը նման պայմաններում կարող է գնալ միակուսակցության»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սահակյանը:

Նրա խոսքով, եթե այս փաստաթուղթն ընդունվի որպես Սահմանադրություն, մենք խոսելու ենք իրավական քաոսի մասին:

«Մեզ մոտ աընդհատ օրենք է փոխվում: Անընդհատ փոփոխություններ ենք կատարում: Իսկ Սահմանադրության փոփոխումն ավելի մեծ փոփոխություններ է ենթադրում: Սահմանադրության փոփոխությունը կհանգեցնի մեծ թվով օրենքների փոփոխության ևս»,- նշեց նա: